top of page

Թալինում տեղի է ունեցել «Գյուղական զբոսաշրջություն» պիլոտային ծրագրի դասընթացների մասնակցության հավաստագրերի հանձնումը

  • 7 hours ago
  • 1 min read


Թալին համայնքում տեղի է ունեցել «Գյուղական զբոսաշրջություն» (Գաստրոբակ) պիլոտային ծրագրի մասնագիտական դասընթացների մասնակցության հավաստագրերի հանձնման արարողությունը: Մասնակիցներին հավաստագրերը հանձնել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը: Այս մասին հայտնում է հիմնադրամը։

 

Դասընթացները հաջողությամբ ավարտեցին և հավաստագրեր ստացան ծրագրի 43 շահառուներ:

 

«Ծրագրի հաջորդ փուլում շահառու 12 ընտանիքներ կշարունակեն կատարելագործել իրենց գործնական հմտությունները և կմշակեն անհատական բիզնես պլաններ՝ հարմարեցված սեփական տնտեսությունների առանձնահատկություններին ու մատուցվելիք ծառայություններին:

 

Ծրագրի վերջնարդյունքում Ոսկեթաս, Դաշտադեմ և Գառնահովիտ բնակավայրերից կընտրվի մեկական հաղթող ընտանիք, որոնց կտրամադրվի ֆինանսական աջակցություն՝ սեփական տունն ու տնտեսությունը զբոսաշրջային գրավիչ ծառայության վերածելու և զարգացնելու նպատակով:

 

Շնորհակալ ենք մեր նվիրատուներին Արագածոտնի մարզում զբոսաշրջությունը խթանող այս կարևոր ծրագիրը կյանքի կոչելու հնարավորության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 
 
1/2664
bottom of page