top of page

Լատվիայի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

  • 5 hours ago
  • 1 min read


Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը մայիսի 7-ին պաշտոնական այց կկատարի Հայաստան։ Այս մասին «Երևանյան երկխոսություն» համաժողովի պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն։

«Վաղը մեր նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Սա նշանակալի իրադարձություն է, որը ուղիղ կապ է ստեղծում մեր ղեկավարների, քաղաքական գործիչների, մարդկանց և տնտեսությունների միջև»,- նշել է Լատվիայի ԱԳ նախարարը։

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը և Լատվիան հունիսին կվերսկսեն ուղիղ չվերթները՝ շեշտելով երկու երկրների միջև ձևավորված սերտ և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները։

 
 
1/2664
bottom of page