Այսօր պրոբլեմ ունեք Ազգային ժողով անցնելու․ ո՞նց Քոչարյանը Փաշինյանի օրոք դարձավ բլոգեր. Սիմոնյանը՝ ընդդիմությանը
- 2 hours ago
- 1 min read

Այսօր պրոբլեմ ունեք Ազգային ժողով անցնելու: Դուք փոզմիշ արեցիք ձեր այն ձայները, որոնք ստացել էիք 2021 թվականին: Հիմա դուք հո գիտե՞ք ձեր մեջ, որ չեք անցնում: Իրար մեջ քննարկում եք՝ ինչի՞ դաշինքով գնացիք, գուցե շեմն ավելի ցածր պիտի լիներ, որ այնուամենայնիվ անցնեիք: Այդ մասին Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսքն ուղղելով խորհրդարանական ընդդիմությանը:
«Ձեր գնահատականը հունիսի 7-ին ստանալու եք: Կարո՞ղ եք հիմա հանրահավաք անել: Վստահ չեմ»,- ասաց նա:
Ըստ Ալեն Սիմոնյանի՝ գտել են ընդդիմության դեմ քաղաքական պայքարի մարտավարությունը, նրանց պետք է եթեր տալ, միկրոֆոն, խոսելու հնարավորություն.
«Մենք կարող ենք բան չանել, նստել նայել, թե ոնց եք ձեզ ամեն օր փակում որպես քաղաքական միավոր: Դուրս եկեք քաղաքական այդ տրամաբանությունից»:
Անդրադառնալով «Հայաստան» դաշինքի առաջնորդին՝ Ալեն Սիմոնյանը կարծիք հայտնեց, որ նույնը վերաբերում է նաև նրան:
«Ռոբերտ Քոչարյանից փորձում եք բարի, «պուշիստի» կերպար սարքել: Իրեն էլ ինչքան շատ եթեր տաք, էնքան՝ լավ: Ինչքան շատ եթերում լինի… ասենք՝ քիչ է մնում դնեմ պատիս… Ո՞նց Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի օրոք դարձավ բլոգեր: Ինքը ձևի մեջ էր, ուժեղ տղա էր խաղում: ՀՀ-ում ո՞վ էր այն տղամարդը, որ պիտի հեղափոխություն անի... Բա ո՞ւր է այդ ուժեղ տղան»,- ասաց նա:




















