Սփյուռքում շատերը պատմական Հայաստան են ուզում, իսկ մենք իրական Հայաստանում ենք ապրում․ Արարատ Միրզոյան
- 2 hours ago
- 1 min read

Հայկական սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ ցանկանում են պատմական Հայաստանի սահմաններով պետության մասին, բայց պետք է հասկանալ՝ այժմ ապրում ենք իրական Հայաստանում։ Այս մասին «Երևանյան երկխոսություն» պանելային քննարկման շրջանակում, անդրադառնալով սփյուռքի և ՀՀ իշխանությունների հարաբերություններին, ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք մեծ հայկական սփյուռք ունենք, և դա կարևոր գործիք է, բայց պետք է հասկանանք, որ նրանք տարբեր երկրների քաղաքացիներ են, ու իրենց տեսակետները կարող են չհամընկնել։ Սփյուռքի մի զգալի հատվածը Հայոց ցեղասպանության վերապրողների սերունդն է։ Շատերը ցանկանում են ավելի մեծ պատմական Հայաստան տեսնել, մի Հայաստան, որը գոյություն է ունեցել, փառահեղ ու հարուստ անցյալ է ունեցել։ Այսօր դա երազ է, իրական Հայաստանը չէ։ Մենք այսօր ապրում ենք հստակ այս տարածաշրջանում, այս հարևանների հետ»,- ասել է Միրզոյանը։




















