top of page

Ազգային հավաքականն այսօր ծանր վիճակի մեջ է. Գլխավոր մարզչի պաշտոնակատար

Այսօր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում  կկայանաԱզգերի լիգայի 5-րդ տուրի Հայաստան - Ֆարերյան կղզիներ հանդիպումը։

Նախօրեին կայացած նախախաղային ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանն ասել է. «Հավաքականն այսօր ծանր վիճակի մեջ է: Հավաքականը գլխավորելու որոշումը կայացրի, որպեսզի լինեմ հավաքականի կողքին այս ծանր վիճակում, այլ ոչ լավ իրավիճակներում:

Ինձ համար առաջնային է լինել հավաքականի կողքին այս ծանր պահին»։

Խոսելով երկրպագուների մասին՝ նա նշել է. «Երբ թիմը պարտվում է, երկրպագուներն իրավունք ունեն դժգոհություններ հայտնել: Հավատում եմ մեր երկրապագուներին, շատ լիահույս եմ, որ խաղի ժամանակ  մարզադաշտում 12-րդ «ֆուտբոլիստը» մեզ շատ է օգնելու։

Մեր երկրպագուների գործոնը հավաքականի, բոլորիս համար շատ կարևոր է»։

bottom of page