top of page

ՄԻՊ հաստատությունը՝ առաջին անգամ տարվա գրավիչ գործատուների ցանկում

  • 2 hours ago
  • 1 min read


Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն առաջին անգամ ընդգրկվել է  «հայrate» 2025 մրցանակաբաշխության գրավիչ գործատուների ցանկում, որը կազմվել է ուսանողների շրջանում անցկացված համապարփակ հարցմամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:

Հարցմանը մասնակցած առաջատար բուհերի ուսանողները՝ որպես գրավիչ գործատու, ընտրել էին 100-ից ավել կազմակերպություն: Ուսանողներն առաջնահերթություն են տվել կարիերայի աճի հնարավորություններին, լավ ղեկավարի և աշխատավայրի հարմարավետ պայմանների առկայությանը, գործատուների գրավչությանը, ինչպես նաև կարևորել են վարձատրության չափը, թիմային մշակույթը:

Հայաստանի ՄՌ Ասոցիացիան Գրանթ Թորնթոն Հայաստան ընկերության հետ համագործակցությամբ արդեն հինգերորդ տարին իրականացնում է ուսանողների շրջանում գործատուների վարկանիշավորման հետազոտական ամենամյա «հայrate» ծրագիրը, որի նպատակն է Հայաստանի ուսանողների շրջանում գործատուի բրենդի ընկալման, վստահության և նախընտրության ուսումնասիրությունը։

 
 
bottom of page