«Կլինիկական մահ» ախտորոշմամբ երեխայի վիճակում դրական տեղաշարժ կա․ Առողջապահության նախարար
- 1 hour ago
- 1 min read

«Արաբկիր» բժշկական կենտրոնում «կլինիկական մահ» ախտորոշմամբ ընդունված 1.2 տարեկան երեխայի վիճակում արձանագրվել է դրական տեղաշարժ: Նրան ներկայումս բժիշկների հսկողության տակ են պահում: Այս մասին լրագրողներին ԱԺ-ում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Ես ամեն օր հետաքրքրվում եմ նրա առողջական վիճակից: Ունենք դրական տեղաշարժ, և նա գտնվում է բժիշկների հսկողության տակ», – ասաց նախարարը:
Անահիտ Ավանեսյանն իր գնահատանքը հայտնեց նաև «Արաբկիր» ԲԿ բժշկական անձնակազմին, ընդգծելով նրանց պրոֆեսիոնալ ու ճշգրիտ աշխատանքը, որի շնորհիվ հնարավոր է եղել փրկել երեխայի կյանքը: Նախարարն այլ մանրամասներ չներկայացրեց:




















