top of page

Տարածաշրջանային անվտանգություն և երկկողմ կապեր. ի՞նչ են քննարկել Հաջիևն ու Մակրոնի խորհրդականը

Mar 18
1 min read


Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Էմանուել Բոնի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր էջում։


Տեղեկատվության համաձայն՝ հանդիպումը տեղի է ունեցել Փարիզում՝ Ֆրանսիայի այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ։



«Նախագահ Իլհամ Ալիևի և նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցից հետո արդյունավետ հանդիպում ունեցա Փարիզում՝ նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Էմանուել Բոնի և ֆրանսիացի այլ գործընկերների հետ։ Մենք մտքեր փոխանակեցինք երկկողմ հարաբերությունների, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և գլոբալ հարցերի շուրջ», — նշված է հրապարակման մեջ։

 
 
1/2905
bottom of page