top of page

Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի վախճանի կապակցությամբ հայտարարված սգո օրը երկարաձգվել է

  • 2 hours ago
  • 1 min read


Վրաստանում Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի վախճանի կապակցությամբ հայտարարված սուգը կերկարաձգվի մինչև նրա հուղարկավորության օրը՝ մարտի 22-ը: Այս մասին հայտնում է հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը։

«Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքի մահվան կապակցությամբ երկրում սուգ է հայտարարված։ Սգո օրերը կտևեն մինչև հուղարկավորության օրը ներառյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ 93 տարեկան հասակում վախճանված Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ին հուղարկավորելու են մարտի 22-ին՝ Թբիլիսիի կենտրոնում գտնվող Սիոնի տաճարում։

 
 
bottom of page