top of page

«Դատապարտում ենք ինքնիշխան Իրանի ղեկավարության սպանությանն ուղղված գործողությունները». Պեսկով

  • 1 hour ago
  • 1 min read


Ռուսաստանը խստորեն դատապարտում է գործողությունները, որոնք ուղղված են ինքնիշխան Իրանի ղեկավարության ներկայացուցիչների առողջությանը վնաս պատճառելուն, առավել ևս՝ նրանց սպանությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը:



«Գործողություններ, որոնք ուղղված են առողջությանը վնաս պատճառելուն կամ, առավել ևս, ինքնիշխան Իրանի, ինքնիշխան և անկախ Իրանի ղեկավարության ներկայացուցիչների սպանությանը և ոչնչացմանը, ինչպես նաև այլ երկրների։ Մենք դատապարտում ենք նման գործողությունները»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք քաղաքական ղեկավարության ոչնչացումը համարվո՞ւմ է ռազմական հանցագործություն, և արդյոք Ռուսաստանը հենց ա՞յդ կերպ է մեկնաբանում Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի և Իրանի ղեկավարության այլ ներկայացուցիչների մահը։

 
 
1/2591
bottom of page