top of page

Օշականի դաշտամիջյան հատվածում խոշոր հրդեհ է բռնկվել

  • 2 hours ago
  • 1 min read


Այսօր՝ մարտի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15:20-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի՝ Օշական վարչական շրջանի դաշտամիջյան հատվածում անվադողեր են հրկիզել, ինչի հետևանքով առաջացել են խոշոր կրակ և հսկայական ծուխ։



Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ծուխը տեսանելի էր Եղվարդ քաղաքից, իսկ կրակը՝ Աշտարակից։



Ամբողջ երկինքը պատվել էր սև ծխով, ինչը մեծ վնաս է հասցնում շրջակա միջավայրին։



Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ամբողջ տարածքը շինարարական ու կենցաղային աղբով  է լցված և պատասխանատուները պետք է հնարավորինս շուտ հայտնաբերեն մեղավորներին, ենթարկեն վարչական պատասխանատվության ու պարտավորեցնեն, որպեսզի հեռացնեն աղբը։

 
 
1/2591
bottom of page