2026-ին ընդառաջ` Արամ Աբրահամյանի, Արա Այվազյանի և այլոց քաղաքական տերերի փնտրտուքը
- Investigative journalist

- 1 hour ago
- 1 min read

Տոներին ընդառաջ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Հովհաննես Ծառուկյանը, ընտանիքի անունից հանդիպումներ է ունեցել արվեստի, սպորտի, քաղաքականության և մի շարք այլ ոլորտների ներկայացուցիչների հետ՝ նրանց շնորհավորելով և ընդգծելով նրանց ներդրումն իրենց ոլորտների զարգացման գործում, ասված է տարածված հաղորդագրության մեջ:
Սակայն հանդիպումների շրջանակն ու ընտրած դեմքերը դժվար է ընկալել որպես զուտ արարողակարգային կամ տոնական ժեստ։ Ուշագրավ է, որ շնորհավորանքներ ստացածների թվում էին իշխանություններին քննադատող «հայրենիքի սեզոնային փրկության» մեջ ներգրավված ընդդիմադիրներ՝ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, հեռուստահաղորդավար Արթուր Բախտամյանը և այլք։
Արա Այվազյանը, ով զբաղեցրել է արտգործնախարարի պաշտոնը, այսօր քննադատում է մի իշխանության, որի օրոք ունենք խաղաղություն։ Փոխարենը, նախկին պաշտոնյան ընտրել է լինել 5-րդ շարասյան մաս, որի նպատակը ոչ թե անկախ, ինքնիշխան Հայաստան ունենալն է, այլ երկիրը անվերջ պահել կոնֆլիկտի մեջ:
Ինչ վերաբերում է Արամ Աբրահամյանին, ապա նրա խմբագրած «Առավոտ» թերթը վաղուց արդեն հեռացել է լրագրողական օբյեկտիվությունից՝ վերածվելով մանիպուլյացիաների և միակողմանի մեկնաբանությունների հարթակի։ Կեղծ տեղեկություն, ենթադրություններով լցված վերնագրեր և իշխանությանը վարկաբեկելու փորձեր, որը հեռու է անկախ մամուլ կոչվելուց։
Վերադառնալով Ծառուկյանի որդու և վերը նշված անձանց հանդիպում-շնորհավորանքին, պետք է նկատել, որ այն հետաքրքրական է այնքանով, որ 2026 թվականը նախընտրական տարի է, իսկ այս համատեքստում դժվար է անտեսել հարցը՝ արդյո՞ք ընտանիքի անունից արված շնորհավորանքները պարզապես բարեմաղթանքներ են, թե՞ քաղաքական դաշտում նոր կամուրջներ գցելու փորձ: Հատկապես երբ շնորհավորանքների հասցեատերերը հենց այն դեմքերն են, որոնք աչքի են ընկնում մամուլում և «հայրենիքի փրկության» սեզոնային շարժումներում իրենց ցուցաբերած անհաջող քաղաքական ակտիվությամբ:
2026 թվականի նախընտրական տարվա շեմին նման գործիչների ակտիվացումը դժվար է համարել պատահական, ընդդիմադիր դաշտում մեկնարկել է առուծախը:




















