Էդվարդ Ասրյանն այցելել է հանրապետության արևելյան սահմանագոտի և շնորհավորել զինծառայողներին գալիք տոների առթիվ
- Investigative journalist

- 3 hours ago
- 1 min read

ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը գալիք տոների կապակցությամբ անձնակազմին շնորհավորելու նպատակով այցելել է հանրապետության արևելյան սահմանագոտի: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանի ուղեկցությամբ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք բանակային դիրքեր, զրուցել հերթապահություն իրականացնող զինանձնակազմի հետ և նրանց հանձնել արժեքավոր նվերներ: Գեներալ-լեյտենանտ Ասրյանը շնորհավորել է զինծառայողներին գալիք տոների առթիվ, հղել նրանց լավագույն բարեմաղթանքները:




















