Առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում
- Investigative journalist

- 3 hours ago
- 1 min read

Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 30-ին, 31-ի գիշերը, հունվարի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է ձյուն։
Եղանակը Երևանում
Հանրապետության տարածքում՝
Դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ի գիշերը և հունվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 30-ի գիշերը, 31-ի և հունվարի 2-ի ցերեկն առանձին շրջաններում, հունվարի 1-ին և 2-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն։ Դեկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Քամին հյուսիս-արևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 30-31-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 1-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով, հունվարի 2-3-ին աստիճանաբար նույնքան կնվազի։
Եղանակը ՀՀ մարզերում
Երևան քաղաքի դեկտեմբերի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 16.0°C (1999թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա - 27.1°C (1953թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան -3.0°C




















