top of page

Իրանի ԿԲ ղեկավարը հրաժարական է տվել` ռիալի կտրուկ արժեզրկման ֆոնին սկսված բողոքի ցույցերի պատճառով

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 hours ago
  • 1 min read
ree


Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզին հրաժարական է տվել, հայտարարել է երկրի նախագահի աշխատակազմը՝ euronews-ի փոխանցմամբ:

Երկուշաբթի օրը սկսվել են երեք տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցերը՝ ռիալի պատմական ցածրակետի՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ավելի քան 1.4 միլիոն ռիալի կտրուկ անկման ֆոնին: Լրատվամիջոցները նշում են, որ բողոքի ցույցերի էպիկենտրոնը Թեհրանի Մեծ շուկային հարակից տարածքներն էին, որտեղ տեղի առևտրականները զանգվածաբար փակել էին իրենց խանութները: Նրանց աջակցություն էին ցուցաբերել նաև այլ խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Սպահանում, Շիրազում և Մաշհադում:

Մարդիկ խոստովանում են, որ վախենում են ֆինանսական ճգնաժամի սրումից։ Արժույթի կտրուկ արժեզրկումը մեծացնում է գնաճային ճնշումը տնային տնտեսությունների վրա և հանգեցնում սննդի և առօրյա ապրանքների գների բարձրացմանը։ Իրանի պետական ​​վիճակագրական կենտրոնի տվյալներով՝ դեկտեմբերին գնաճը 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ աճել է մինչև 42.2%։ Տարվա վերջին ամսում սննդամթերքի գներն աճել են 72%-ով, մինչդեռ դեղորայքի և բժշկական պարագաների գներն աճել են 50%-ով՝ նախորդ 12 ամիսների համեմատ։

 
 
1/2471
bottom of page