Խաղաղություն հաստատվեց, ես դա երբեք չեմ մոռանա․ Թրամփի հորդորով Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը ձեռքսեղմում են ունեցել
- 2 hours ago
- 1 min read

Վաշինգտոնում ընթացող «Խաղաղության խորհրդի» անդրանիկ նիստի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձավ Հայաստան-Ադրբեջան հակամարտության դադարեցմանը և խաղաղության հաստատմանը։
«Նրանք պատերազմել են 30 տարի, բայց հակամարտությունը հաջողվեց կարգավորել 24 ժամում:
Խաղաղություն հաստատվեց երկու կարևոր երկրների միջև: Ես դա երբեք չեմ մոռանա։ Կարծում եմ՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ընկերացել են»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին և Ադրբեջանի նախագահին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում է՝ մասնակցելու Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդի» անդրանիկ նիստին։




















