Արևմուտքը փորձում է մեր անվտանգության համար մարտահրավերներ ստեղծել Հարավային Կովկասում. ՌԴ փոխարտգործնախարար
- 3 hours ago
- 1 min read

Արևմուտքը փորձում է անվտանգային մարտահրավերներ ստեղծել Ռուսաստանի համար այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են Անդրկովկասն ու Միջին Ասիան, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն:
«Արևմուտքը փորձում է մեր անվտանգության համար մարտահրավերներ ստեղծել հարավկովկասյան և նույնիսկ կենտրոնականասիական ուղղություններով», - ասել է նա՝ ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբում։




















