top of page

Աշտարակ-Վաղարշապատ ճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ

  • 2 hours ago
  • 1 min read


Այսօր՝ փետրվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13:10-ի սահմաններում Աշտարակ-Վաղարշապատ ավտոճանապարհի Աշտարակի վարչական տարածքում բախվել են «Ford», «Opel» և բեռնատար «Газель» մակնիշի ավտոմեքենաները։



Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։



Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների  ինքնությունը։



Ըստ նախնական տեղեկությունների բախումը տեղի է ունեցել «Opel»-ի և «Газель»-ի միջև «Ford»-ը եղել է կայանված։

 
 
1/2548
bottom of page