top of page

ՕԽ-2024․ Արթուր Ալեքսանյանը ու Մալխաս Ամոյանը ժամանեցին Փարիզ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 3, 2024
  • 1 min read
ree

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի և մարզիչ Գևորգ Ալեքսանյանի գլխավորությամբ ժամանեցին Փարիզի օլիմպիական ավան։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Հունահռոմեականներից Հայաստանի երրորդ ներկայացուցիչը՝ Սլավիկ Գալստյանը Փարիզ  կմեկնի օգոստոսի 4-ին։

Հիշեցնենք, որ Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը կունենա երեք ներկայացուցիչ՝ Սլավիկ Գալստյան (67 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97կգ):

1/2380
bottom of page