top of page

«Ինտերը» յուրահատուկ կերպով է անդրադարձել Մխիթարյանի՝ գլխով խփած գոլին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 3 hours ago
  • 1 min read


Միլանի «Ինտերը» սոցիալական ցանցերի իր էջերում առանձնահատուկ անդրադարձ է կատարել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի գոլին, որը նա հեղինակեց Սերիա Ա-ի 22-րդ տուրի՝ «Պիզայի» դեմ կայացած խաղում։

«Ներաձուրիները» հրապարակել են հայ կիսապաշտպանի լուսանկարը և կատարել երկիմաստ ու դիպուկ գրառում.

«Got his head in the game»:


Ակումբի մեդիա թիմը օգտագործել է անգլերեն հայտնի դարձվածքը, որը բառացի թարգմանվում է որպես «Գլուխը՝ խաղի մեջ»։ Սա յուրօրինակ բառախաղ է, որը միաժամանակ մատնանշում է երկու փաստ՝ Մխիթարյանը գոլը խփել է գլխով, և նա մտքով ու հոգով ամբողջությամբ կենտրոնացած է խաղի վրա։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը և մրցավարի ավելացրած ժամանակում դրեց հանդիպման վերջակետը՝ ձևակերպելով «Ինտերի» ջախջախիչ հաղթանակը 6:2 հաշվով։

 
 
1/2508
bottom of page