top of page

Փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Վենսը կայցելի Հայաստան ու Ադրբեջան․ Դոնալդ Թրամփ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 3 hours ago
  • 1 min read


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական իր ցանցում շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին՝ անցյալ տարվա օգոստոսին ստորագրված Խաղաղության համաձայնագրի դրույթների պահպանումն ապահովելու համար։ 


«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին անցյալ տարվա օգոստոսին ստորագրված Խաղաղության համաձայնագրի պահպանումն ապահովելու համար։ Դա սոսկալի պատերազմ էր՝ այն ութ պատերազմներից մեկը, որոնք ես ավարտել եմ, սակայն այսօր մենք ունենք խաղաղություն և բարգավաճում։ Փետրվար ամսին Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսը կայցելի երկու երկրներ՝ շարունակելու մեր խաղաղարար ջանքերը և առաջ մղելու Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի նախաձեռնությունը։ 



Մենք կամրապնդենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, կկնքենք Հայաստանի հետ խաղաղ միջուկային համագործակցության համաձայնագիր, պայմանագրեր կստորագրենք մեր առաջատար կիսահաղորդչային արտադրողների համար, ինչպես նաև Ադրբեջանին կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական նշանակության միջոցներ՝ ներառյալ զրահապաշտպանիչ հանդերձանք, նավակներ և այլ սարքավորումներ։ Շնորհակալություն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփ»։

 
 
1/2507
bottom of page