top of page

Մոսկվայի «Սպարտակը» նոր գլխավոր մարզիչ ունի

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Պաոլո Վանոլին գլխավորել է Մոսկվայի «Սպարտակը»: Իտալացի մասնագետի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2022/23 մրցաշրջանի ավարատը՝ այն մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:


Վանոլին դարձել է մոսկովյան թիմի 15-րդ մարզիչը՝ Լեոնիդ Ֆեդունի գլխավորությամբ: Ֆունկցիոները 2004 թվականին է ձեռք բերել «Սպարտակի» բաժնետոմսերի գլխավոր փաթեթը: Իսկ վերջին 10 տարում նա մոսկովյան թիմի 10-րդ մարզիչն է:


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վանոլիի հետ Մոսկվայում կաշխատի նաև ՊՍԺ-ի նախկին սկաուտ Լուկա Կատանին, որը կզբաղեցնի ակումբի մարզական տնօրենի պաշտոնը: Վանոլին վերջին 4 տարում Անտոնիո Կոնտեի օգնականն է եղել «Չելսիում» և «Ինտերում»:


Այս պաշտոնում նա փոխարինել է Ռույ Վիտորիային:

 
 
1/2383
bottom of page