Երբ այս ապաշրջափակման շահառու է դարձել նաև ռուսական կողմը ի հեճուկս Դաշնակաքոչարյանական աղմուկի, ինչու՞ է Քոչարյանը դեռ խոսում ապաշրջափակման օտարերկրյա ընկալումների մասին․ Ղազարյան
- Investigative journalist

- 2 hours ago
- 1 min read

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ռ. Քոչարյանը չի նկատում Նոյեմբերի 9-ի ապաշրջափակման մասին հոդվածի և Վաշինգտոնյան համաձայնագրով ապաշրջափակման ֆորմուլայի միջև: Չի նկատում, որ իր ամբողջ թիմը ամիսներ շարունակ ռուսական լրատվական կենտրոններին հետ զուգահեռ, իսկ երբեմն իրար հերթ չտալով Նոյ. 9-ի Սյունիքով անցնող ճանապարհին ոչ միայն վերագրում էին միջանցքային տրամաբանություն, այլ ռուսական կողմից ակտիվ «վերահսկողություն» իրավական տերմինին վերագրում մի բան, ինչը չէր վերագրում անգամ ռուսական կողմը իրենց իսկ կողմից ընդունված կանոնակարգով:
Ռ. Քոչարյանը չի նկատում կամ չի ուզում նկատել, որ Նոյեմբերի 9-ի հրադադարի մասին փաստաթղթի որևէ դրույթ չի խախտել հայկական կողմը. ամեն բան սկսվեց Փառուխից ռուս խաղաղապահների «լուռ ներկայությամբ»:
Լավ, երբ հրապարակված են Վաշինգտոնում ստորագրված ԲՈԼՈՐ փաստաթղթերը, երբ այս ապաշրջափակման շահառու է դարձել նաև Ռուսական կողմը ի հեճուկս Դաշնակաքոչարյանական աղմուկի, ինչու՞ է Ռ. Քոչարյանը դեռ խոսում ապաշրջափակման օտարերկրյա ընկալումների մասին:
Ճի՛շտ է, տոներն են մոտենում, տոներն են մոտենում
հ.գ. տոներ=ընտրություններ




















