top of page

Երևանում «Nissan»-ը բախվել է ծառին և բռնկվել. կա տուժած

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 hours ago
  • 1 min read
ree

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:  Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ ավտոմեքենա է այրվում: 


 


Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և բռնկվել: 


 


Ավտովթար-հրդեհի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: 


 


Մինչ հրշեջերի ժամանումը՝ կրակի տարածման դեմ փորձել են պայքարել քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն: 


 


Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորի ինքնությունները:  

 
 
1/2382
bottom of page