top of page

Ստեղծվել է հանձնաժողով` քննելու դիվանապետ Արշակի կարգապահական հարցերը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 1 hour ago
  • 1 min read
ree

Medianews-ը գրում է․ Ինչպես ավելի վաղ հայտնի դարձավ՝ Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի նախաձեռնությամբ 15 եպիսկոպոս պահանջել են Կտրիճ Ներսիսյանի հրաժարականը։ Սրանից զատ եպիսկոպոսները նաև պահանջել են Արշակ Խաչատրյանին կարգալույծ անել՝ հիմնավորելով, որ Արշակի մասնակցությամբ հրապարակված կադրերը անընդունելի են և նա պետք է կարգալույծ արվի։


Մեր տեղեկություններով Մայր Աթոռում ստեղծել է հանձնաժողով` քննելու դիվանապետի՝ Արշակ Խաչատրյանի կարգապահական հարցերը։



Հանձնաժողովի կազմը`


1. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան (ատենապետ)


2. Սիոն արքեպիսկոպս Ադամյան


3. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան


4. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան


5. Մուշեղ եպիսկոպոս Բաբայան



Ավելի վաղ հայտնել էինք, որ Կտրիճ Ներսիսյանը եպիսկոպոսների պահանջով կտրականապես հրաժարվել է գահից հեռանալ։ Եպիսկոպոսների՝ իր հրաժարականի պահնջին ի պատասխան Կտրիճ Ներսիսյանն անմիջապես արձագանքել է՝ ակնարկելով, որ բոլորի վրա կոմպրոմատներ կան։



Կտրիճ Ներսիսյանի խոսքերով եպիսկոպոսները պետք է վախենան, որ մի օր էլ նրանց վրա կոմպրոմատներ կհրապարակվեն, ինչպես Արշակ Խաչատրյանի դեպքում։

 
 
1/2383
bottom of page