ԵՄ առաջնորդները չեն մասնակցել Կոլումբիայում կայացած գագաթնաժողովին
- Investigative journalist

- 2 hours ago
- 1 min read

Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի պետությունների միության (CELAC) և Եվրամիության չորրորդ գագաթնաժողովը մեկնարկել է Կոլումբիայի Սանտա Մարտա քաղաքում, հաղորդում է Euronews-ը։
Հանդիպումը, որի հիմնական թեմաներն են առևտրային կապերի ամրապնդումը և կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, տեղի է ունենում լատինաամերիկյան երկրների վրա ԱՄՆ ճնշման ֆոնին: Կոլումբիայում կայացած հավաքը նշանավորվել է դատարկ տեղերով: Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հրավիրված էին, բայց չեն մասնակցել:
Ավելի վաղ Bloomberg-ը հաղորդել էր, որ նրանք չեն ցանկանում նյարդայնացնել Թրամփին, որը վերջերս Կոլումբիայի նախագահին անվանել էր թմրանյութերի ապօրինի առևտրի առաջնորդ:
ԵՄ-ն ներկայացնող եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը լրագրողի հարցին, թե ինչու ֆոն դեր Լեյենը գագաթնաժողովին չէր մասնակցում, հրաժարվել է պատասխանել՝ կոչ անելով հավաքվածներին շնորհակալ լինել նրանց, ովքեր եկել են։ Նա նաև հրաժարվել է ուղղակիորեն պատասխանել, թե արդյոք ԵՄ-ն կաջակցի Վենեսուելայի դեմ ԱՄՆ հնարավոր գործողությանը՝ հղում անելով դաշինքի միջազգային իրավունքի նկատմամբ հանձնառությանը։
Աշնան սկզբից ի վեր ԱՄՆ ուժերը Կարիբյան ավազանում թիրախավորում են վենեսուելական և կոլումբիական նավերը: Դոնալդ Թրամփը պնդում է, որ դրանք թմրանյութեր են տեղափոխում: Վաշինգտոնը նաև հայտարարել է տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայության ընդլայնման մասին:




















