top of page

Ինչ ավարտ ունեցավ «Ռոմա»-«Ատալանտա» խաղը

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Բերգամոյում կայացած հանդիպման առաջին խաղակեսում հռոմեացիները երկու գոլ խփեցին` բաց թողնելով միայն մեկը: Իսկ ահա երկրորդ կեսում նրանք արդեն երկու անպատասխան գնդակ խփեցին դաշտի տերերին և խոշոր հաշվով հաղթանակ տարան` 4:1: «Ռոմայի» կազմում խաղին մասնակցած Հենրիխ Մխիթարյանը հանդիպման 88-րդ րոպեին փոխարինվեց:


Այս հաղթանակից հետո հռոմեական ակումբը վաստակեց 31 միավոր և բարձրացավ 5-րդ հորիզոնական: «Ատալանտան» 37 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը:


«Ռոման» հաջորդ հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 22-ին: Այդ օրը «գայլերը» սեփական դաշտում կընդունեն «ծովայիններին»` «Սամպդորիայի» ֆուտբոլիստներին:

1/2383
bottom of page