Պուտինի և Հայաստանի փոխվարչապետի առանձին հանդիպում նախատեսված չէ. Պեսկով
- 14 hours ago
- 1 min read

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առանձին հանդիպում նախատեսված չէ, սակայն նրանք, ցանկության դեպքում, կարող են զրուցել Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ո՛չ, առանձին հանդիպում նախատեսված չէ, բայց եթե նրանք ցանկանան, հրաշալիորեն կարող են զրուցել գագաթնաժողովի շրջանակներում»,- նշել է Պեսկովը։
«Դա չի կարելի բացառել։ Իհարկե, եթե նրանք դա նպատակահարմար համարեն, ապա կհանդիպեն»,- հստակեցրել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը նշել է, որ այժմ կմեկնարկի գագաթնաժողովը նեղ կազմով, և դրա ընթացքում կքննարկվեն ամենազգայուն թեմաները։




















