Մանկապարտեզ, դպրոց ենք կառուցում, ասում են ադրբեջանցիների համար, մեր երեխեքին նայում՝ ադրբեջանցի եք տեսնո՞ւմ
- 4 hours ago
- 1 min read

«Նոր խոսույթ են գցել՝ 300 հազար ադրբեջանցիների վերադարձ։ Ես ասում եմ՝ նման թեմա չկա մեր օրակարգում։ Եթե երբևէ Ադրբեջանը փորձել է այդ թեման բարձրացնել, մենք դա փակել ենք՝ փակելով Ղարաբաղի հարցը»։
Այս մասին Տավուշում քարոզարշավի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով․
«Մենք ասել ենք՝ 500 հազար հայերի վերադարձի թեման չենք բարձրացնում՝ դրանով փակելով փախստականների վերադարձի թեման ընդհանրապես։ Բայց նրանք միլիոններ են ծախսում, որ էդ հարցը նորից բերեն օրակարգ, բայց դա նրանց չի հաջողվելու։
Էդ թեմայում ընդդիմությանը սպասվում է այն նույն ճակատագիրը, ինչ տեղի ունեցավ միջանցքի, պատերազմի, Ոսկեպարի եկեղեցու, խաղաղության թեմաների հետ։
Սա շատ կարևոր նրբություն է, որի վրա ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել։
Էսօր մենք մանկապարտեզներ, դպրոցներ ենք կառուցում, հազարավոր երեխեք գնում են էդ մանկապարտեզները, իրենց ասում են՝ ադրբեջանցիների համար են կառուցում։ Այսինքն՝ ինչ, մեր երեխեքին նայում՝ ադրբեջանցիներ են տեսնո՞ւմ»։




















