top of page

Հայաստանի փոխվարչապետին է փոխանցվել ԵԱՏՄ երկրների չորս առաջնորդի հայտարարությունը. Ուշակով

  • 9 hours ago
  • 1 min read


Հայաստանի փոխվարչապետին է փոխանցվել ԵԱՏՄ երկրների չորս առաջնորդի հայտարարությունը: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ըստ նրա՝ հանդիպմանը քննարկվել է Երևանի դիրքորոշման շուրջ ստեղծված իրավիճակը։

«Չորս ղեկավարների հայտարարություն է ընդունվել»,- ասել է Ուշակովը։

Դիվանագետը հաստատել է, որ Հայաստանի փոխվարչապետն այն կտանի Երևան։

«Ամեն ինչ ճիշտ է»,- պատասխանել է նա համապատասխան հարցին։

Ուշակովի խոսքով՝ այդ հայտարարությունը կհրապարակվի Կրեմլի կայքում։

Միջոցառմանը հենց Գրիգորյանի տրամադրվածությունը Ուշակովը որակել է որպես դրական։

«Ինձ թվում է՝ փոխվարչապետի տրամադրվածությունը դրական է։ Նա նորմալ, խելացի մարդ է, ամեն ինչ հրաշալի հասկանում է»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Երևանը վերջին շրջանում հայտարարում է Եվրամիության հետ ինտեգրվելու կուրսի մասին։ Երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Երևանը մտադիր չէ դուրս գալ ԵԱՏՄ-ից և ակնկալում է համատեղել կազմակերպությանն անդամակցությունն ու ԵՄ-ին ինտեգրումն այնքան ժամանակ, քանի դեռ դա հնարավոր կլինի։ Ինչպես նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԵՄ-ի հետ ինտեգրումն ավտոմատ կերպով ենթադրում է ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի փոխգործակցության դադարեցում և դրան ուղեկցող բոլոր արտոնությունների կորուստ, որոնցից Երևանը շահել է Եվրասիական տնտեսական միությունում գտնվելու ամբողջ ընթացքում։

 
 
1/2699
bottom of page