top of page

Կրեմլը կանխատեսել է աշխարհի համար ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման կործանարար երկարաժամկետ հետևանքները

  • 4 hours ago
  • 1 min read


Մերձավոր Արևելքում ամերիկա-իսրայելական ագրեսիան արդեն կործանարար հետևանքներ է ունեցել համաշխարհային տնտեսության և տարածաշրջանում տիրող իրավիճակի համար։ Ընդ որում, այդ ազդեցությունը կլինի երկարաժամկետ. TAСС-ի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այժմ տեսնում ենք այս պատերազմի չափազանց կործանարար հետևանքները համաշխարհային տնտեսության և տարածաշրջանային աշխարհաքաղաքականության համար։ Այս հետևանքները, թերևս, կարճաժամկետ չեն լինի, դրանք կունենան երկարաժամկետ ազդեցություն»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

«Այժմ պետք է պարզապես համբերությամբ զինվել և հետևել, թե հատկապես ինչպիսին կլինեն հետևանքները»,- հավելել է Պեսկովը։

 
 
1/2608
bottom of page