top of page

ԶԼՄ-ներ. Ջեյ Դի Վենսը Հանրապետական կուսակցության կողմից նախագահի պաշտոնի ֆավորիտն է

  • 2 hours ago
  • 1 min read


ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը 2028 թվականի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության առաջատար թեկնածուն է։ Այս մասին են վկայում շաբաթ օրը Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովում (CPAC) անցկացված նոր հարցման արդյունքները. գրում է The Hill-ը:

Ըստ The New York Times-ի թղթակից Քելեն Բրաունինգի, Տեխասի Գրեյփվայն քաղաքում կայացած ամենամյա հանդիպման ժամանակ հարցվածների շուրջ 53 տոկոսն իր աջակցությունն է հայտնել Վենսին:

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն 35 տոկոսով զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը և նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, ստացել են 2-ական տոկոս ձայն՝ զբաղեցնելով երրորդ տեղը:

Սենատորներ Թեդ Քրուզը և Ռենդ Փոլը, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը և Տեխասի նահանգապետ Գրեգ Աբոթը ստացել են 1-ական տոկոս ձայն։ Ցուցակի մյուս երկու թեկնածուները որևէ աջակցություն չեն ստացել։

Հասարակական կարծիքի այս հարցումը հաճախ ծառայում է որպես վաղ ցուցիչ այն բանի, թե ում են հակված Հանրապետական կուսակցության ընտրողները: Վենսի անունը ցուցակի առաջին հորիզոնականում փաստում է, որ պահպանողական հանրապետականները նրան համարում են նախագահ Թրամփի ամենահարմար հաջորդը և MAGA օրակարգի առաջմղողը:

Անցյալ տարի Վենսն առաջատարն էր CPAC-ի 1022 մասնակիցների 61 տոկոս աջակցությամբ, որին հաջորդում էր Թրամփի նախկին խորհրդական և աջակողմյան մեդիա գործիչ Սթիվ Բենոնը՝ 12 տոկոսով: 2025 թվականին Ռուբիոն ստացել էր ընդամենը 3 տոկոս աջակցություն, ինչը վկայում է այն մասին, որ Թրամփի հիմնական ընտրազանգվածի շրջանում նրա վարկանիշն այժմ աճում է:

Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս տարի առաջին անգամ վերջին տասնամյակի ընթացքում բաց է թողնում CPAC-ը։ Դա պայմանավորված է Իրանի հետ շարունակվող պատերազմով և միջանկյալ ընտրություններից առաջ նավթի ու գազի աճող գները նվազեցնելու անհրաժեշտությամբ:

 
 
1/2608
bottom of page