top of page

Ռոբերտ դե Նիրոն «Ո՛չ թագավորներին» ակցիայի ժամանակ կոչ է արել վերջ տալ Թրամփի «թագավորական նախագահությանը»

  • 3 hours ago
  • 1 min read


Դերասան Ռոբերտ դե Նիրոն ելույթ է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները քննադատող «Ո՛չ թագավորներին» համազգային շարժման բողոքի ակցիայի ժամանակ՝ կոչ անելով վերջ տալ այն ամենին, ինչն ինքն անվանել է «թագավորական» նախագահություն. հայտնում է TBS News-ը։

«Հերի՛ք է։ Ոչ մի թագավոր Թրամփ, ոչ մի անհարկի պատերազմ, որը խլում է մեր ռեսուրսները, զոհաբերում մեր քաջարի զինծառայողներին ու սպանում անմեղներին»,- նշել է դերասանը։

Նա նաև քննադատել է «քաղաքական առաջնորդների շրջանում տիրող կոռուպցիան»։

«Ոչ մի կոռումպացված առաջնորդ չպետք է հարստացնի իրեն և Էպշտեյնի դասի իր ընկերներին»,- նշել է դե Նիրոն։

Դերասանն անդրադարձել է նաև երկրի ներքին խնդիրներին։

«Մեր առավել խոցելի հարևաններին չենք զրկի բժշկական սպասարկումից, չենք գնի թանկարժեք մթերքներ, էներգիա, բնակարաններ, և գնաճը չի հասնի COVID-ի ժամանակներից ի վեր ամենաբարձր մակարդակին»,- ասել է դե Նիրոն։

Նա նաև դատապարտել է ուժի չարաշահումը և կառավարման ձախողումները։

«Կառավարության դիմակավորված ոչ մի ավազակ չպետք է կրակի փողոցներում մեր հարևանների վրա։ Թրամփին պետք է կանգնեցնել։ Նա չի կարող անել այդ բոլոր անիծված բաները, որոնք անում է, առանց Կոնգրեսի և իր վարչակազմի սրիկաների հետ հանցավոր համաձայնության»,- ասել է դերասանը։

 
 
1/2608
bottom of page