top of page

Մադուրոն երկար ժամանակ անց առաջին անգամ հրապարակել է ուղերձ

  • 9 hours ago
  • 1 min read


ԱՄՆ-ի կալանքի տակ գտնվող Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն որոշ ժամանակ անց առաջին անգամ սոցիալական ցանցերում անձնական հաղորդագրություն է հրապարակել՝ հայտարարելով, որ նամակներ և հաղորդագրություններ է ստանում և շնորհակալություն է հայտնում իր կողմնակիցներին աջակցության համար:

«Մենք ստացել ենք ձեր հաղորդագրությունները, նամակներն ու աղոթքները։ Սիրո և աջակցության յուրաքանչյուր խոսք մեզ հոգևորապես զորացնում է։ Մենք լավ ենք, ուժեղ, հանգիստ և անընդհատ աղոթքի մեջ ենք», - ասվում է Մադուրոյի և նրա կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի անունից արված գրառման մեջ։

Իր ելույթում Վենեսուելայի առաջնորդը կոչ արեց ամրապնդել խաղաղությունը, ազգային միասնությունը և երկխոսությունը՝ ընդգծելով, որ երկիրը պետք է շարժվի «հաշտեցման և հարգանքի» ճանապարհով։

 
 
1/2608
bottom of page