top of page

«Խաթամ ալ-Անբիա». Թրամփն աշխարհի ամենամեծ ստախոս նախագահն է և իր զորքերին մահվան ճահիճ է առաջնորդել

  • 2 hours ago
  • 1 min read


Իրանի զինված ուժերը հանդես են եկել խիստ նախազգուշացմամբ՝ նշելով, որ ԱՄՆ-ի ցանկացած ցամաքային ներխուժում կհանգեցնի աղետալի հետևանքների։ Նրանք հայտարարել են, որ ամերիկյան զորքերը «լավ կեր կդառնան Պարսից ծոցի շնաձկների համար». հայտնում է Press TV-ն:

Ըստ «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչ, փոխգնդապետ Էբրահիմ Զոլֆաղարիի, իրանական զինված ուժերը պատրաստ են վճռականորեն արձագանքել, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներն իրականություն դառնան։ Զոլֆաղարին հայտարարել է, որ իրանցի զինվորականները «հաշվում են րոպեները՝ ամերիկյան զորքերին ոչնչացնելու համար՝ ցանկացած ցամաքային հարձակման կամ օկուպացիայի փորձի դեպքում»։

«Թրամփը... բազմիցս Իրանին սպառնացել է ցամաքային գործողություններով և Պարսից ծոցի որոշ կղզիների օկուպացմամբ»,- ասել է նա՝ հավելելով, որ նման նկրտումները «ոչ այլ ինչ են, քան անիրականանալի երազանք»։

Ըստ նրա, Իրանի զինված ուժերը վաղուց են սպասել նման քայլի, որպեսզի ցույց տան, որ «ագրեսիան ու օկուպացիան չեն հանգեցնի որևէ արդյունքի, բացի ագրեսորների ամոթալի գերեվարումից, մասնատումից և անհետացումից»։

Զոլֆաղարին նաև դատապարտել է Թրամփին՝ նրան անվանելով «աշխարհի նախագահների մեջ մեծագույն ստախոսը» և «բացարձակ անվստահելի»՝ հայտարարելով, որ նա ամերիկյան զորքերին տարել է դեպի «մահվան ճահիճ»։

Նա նաև նշել է, որ ամերիկյան զորքերը, վախենալով զոհերից, լքել են ավերված բազաները և թաքնվել ողջ տարածաշրջանի քաղաքացիական ու տնտեսական կենտրոններում, որտեղ նրանք շարունակում են խոցելի մնալ։

Կենտրոնական շտաբի ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ Վաշինգտոնի ղեկավարությունը ռազմական հրամանատարությունը վստահել է «անհավասարակշռված անձնավորության, որի գործողությունները վնաս են հասցրել ոչ միայն ամերիկացիներին, այլև Եվրոպային ու Արևմտյան Ասիայի երկրներին»։

 
 
1/2608
bottom of page