top of page

Գևորգ Պապոյանը հանդիպել է Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարի հետ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 1 hour ago
  • 1 min read
ree

Սաուդյան Արաբիայում անցկացվող ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO)  Գլխավոր ասամբլեայի 26-րդ նիստի շրջանակում  ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրիի հետ, հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Ներկա է եղել նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը:

Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Իրանի հետ դարավոր  համագործակցության արդյունքում ձևավորված սերտ համագործակցությունը։

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև առկա հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության հեռանկարները, երկու երկրների մշակութային հարուստ ժառանգության և զբոսաշրջային մեծ ներուժի վերաբերյալ ճանաչելիության բարձրացմանը,  զբոսաշրջային հոսքերի ավելացմանը վերաբերող մի շարք թեմաներ։

 
 
1/2382
bottom of page