top of page

«Ղարաբաղի հարցը հայտնի ուժերի ձեռքին եղել է թոկ՝ ՀՀ-ն «մոտակա ծառից» կապելու համար»․ Նիկոլ Փաշինյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 hours ago
  • 1 min read
ree

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «1․ ՔՌ–ի և ՍՍ–ի վերջին օրերի հայտարարությունները վերահաստատում են այն, որ Ղարաբաղի հարցը հայտնի ուժերի ձեռքին եղել է թոկ Հայաստանի Հանրապետությունը «մոտակա ծառից» կապելու համար։ Ժողովուրդների իրավունքները, պատմական արդարությունը և նման եզրույթները եղել են ընդամենը հիմնական նպատակը ծխածածկելու համար։


2․ Բանակցային բոլոր գործընթացներն ու առաջարկները եղել են թոկը կարճացնելու մասին (короткий поводок): Մինչև տարվա վերջ բանակցային թղթերը կհրապարակվեն և դա ավելի տեսանելի կդառնա։


3. «Պատերազմը կանգնեցնելու» բոլոր առաջարկները եղել են թոկը կարճացնելու մասին (այս թեմային բազմիցս հրապարակային անդրադարձել եմ)։


4․ Թոկը կարճացնելու այս պրոցեսի վերջնանպատակը եղել է Հայաստանի պետականությանը վերջ դնելը։


5․ Այդ սցենարում Ղարաբաղի կոնֆլիկտը պետք է ավարտվեր միայն ու միայն Հայաստանի պետականության կորստով։


6․ Հայաստանի Հանրապետությունը մեր նահատակների կյանքի գնով, Հայաստանի Հանրապետության և Ղարաբաղի մեր ժողովրդի պատմական ինտուիցիայի շնորհիվ կարողացել է դուրս գալ այդ սցենարից։


7․ ՔՌ–ն և ՍՍ–ն առաջարկում են վերադառնալ այդ սցենարին, որն ի սկզբանե գրվել և իրագործվել է «Լենին, պարտիա, Գորբաչով» կարգախոսի և մեծ հավանականությամբ ՊԱԿ (КГБ) հովանու ներքո։


8. Ու քանի որ ակնհայտորեն սրանց հնարավորությունները զրոյական են, փորձ է արվում ձևավորել «երիտլենինպարտիագորբաչովականների կոհորտա» հին КГБ–ականների հովանու ներքո։


9․ Սպասվող արդյունքը՝ 0+0=0:


Հ․Գ․ Ղարաբաղի մեր ժողովուրդը Կառավարության աջակցությամբ պետք է տնավորվի Հայաստանի Հանրապետությունում։ Ճիշտ է, սա ծավալուն, բարդ և մեծ ռեսուրսներ պահանջող ծրագիր է, բայց այն մենք շարունակելու ենք իրագործել»։

 
 
1/2382
bottom of page