top of page

Արման Պողոսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, Արշալույս Հարությունյանը՝ Երախտագիտության մեդալով

  • 1 day ago
  • 1 min read


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների, երկարամյա արդյունավետ գործունեության և նվիրումի համար Հանրապետության տոնի առթիվ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, իսկ ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Արշալույս Հարությունյանը՝ Երախտագիտության մեդալով:  Այդ մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից:

 
 
1/2699
bottom of page