top of page

Հետիոտնի համար նախատեսված հատվածով ընթացող մեքենան հայնաբերվել է․ ՆԳՆ

  • 4 hours ago
  • 1 min read


Օրերս համացանցում տեսանյութ էր շրջանառվում, որում «Տոյոտայի» վարորդը մայրաքաղաքի Իսակովի պողոտայում խցանման ժամանակ մեքենան վարում էր հետիոտնի համար նախատեսված հատվածով։


Երևանի պարեկների ձեռնարկած միջոցառումներով «Տոյոտան» հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Կարգազանց մի վարորդ էլ հանդիպակաց երթևեկում էր Զովունիում։


Ձեռնարկված միջոցառումներով Արարատի մարզի պարեկները «Վազ-2107»-ը հայտնաբերել են Արտաշատում և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք։ Վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։


ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Բոլոր իրավախախտները հայտնաբերվելու և ենթարկվելու են պատասխանատվության։

 
 
1/2545
bottom of page