top of page

Փոխանակ ոտքերը պաչեք, որ ձեր պեսների միտինգին են գալիս թեկուզ փողով, մի բան էլ կեղտոտ շորերով, հա՞․ Ալեքսանյան

  • 2 hours ago
  • 1 min read


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից ընտրակաշառք բաժանելու դեպքին և հրապարակված նոր ձայնագրությանը: Ըստ Ալեքսանյանի՝ այն, որ այս ուժը ընտրակաշառք է բաժանում, արդեն սովորական է, սակայն նրանց խոսույթն էր այս նոր ձայնագրության մեջ զզվելի։

«Ո՞վ եք դուք, ա՛յ քաղքենիներ, ա՛յ սուտի «կապույտ արյուն» ունեցողներ»,- սոցցանցում հրապարակած տեսանյութին կից գրել է Ալեքսանյանը՝ նկատելով, թե հունիսի 7-ին կտեսնեն՝ ինչպես է ժողովուրդը այդ ենթադրյալ «կապույտ արյուն»-ը մերժելու։

Անդրադառնալով ձայնագրության դրվագներից մեկին, որտեղ խոսվում է գումարի դիմաց Սամվել Կարապետյանի ուժի հանրահավաքին մասնակցած երիտասարդների մասին, որոնց Կարապետյանի թիմակիցներն անվանում են կեղտոտ շորերովներ միայն այն բանի համար, որ եղել են մարզահագուստով, Ալեքսանյանը նկատում է․

«Փոխանակ էդ մարդկանց ոտքերը պաչեք, որ ձեր պեսների միտինգին են գալիս թեկուզ փողով, մի բան էլ կեղտոտ շորերով, հա՞։ Ո՞վ եք դուք, ի՞նչ եք դուք, ա՛յ քաղքենիներ»։

 
 
1/2635
bottom of page