top of page

Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են

  • 2 hours ago
  • 1 min read

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 16-ին, կազմել է 374.16 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.32 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 440.84 դրամ (նվազել  է 0.11 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.90 դրամ (նվազել է 0.04 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 370–372.5 դրամով, վաճառվում է 374.5-477 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 432-438 դրամով, վաճառվում է 441–449 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.76-4.87 դրամով, վաճառվում է 4.95–5.15 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 371–372 դրամով, վաճառվում՝ 374.5–375 դրամով:

Եվրոն գնվում է 435–437 դրամով, վաճառվում է 441 դրամով:

Ռուբլին գնվում է 4.80–4.82 դրամով, վաճառվում է 4.92 դրամով:

 
 
1/2635
bottom of page