top of page

Կնոջ մահվան պատճառը բժշկական միջամտությունն է, ոչ թե ոստիկանների բռնությունը. ՔԿ խոսնակը՝ տարածվող լուրի մասին

  • Apr 16
  • 1 min read


Լրատվամիջոցներից մեկում հրապարակված «Էլի մեկ զոհ. ոստիկանների բռնարարքներից հետո կինը մահացել է» հրապարակումը չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

 

«Ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդմամբ փաստվում է, որ կինը մահացել է բժշկական միջամտությունից հետո, ինչի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով (բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և կատարվում է նախաքննություն»,- նշված է գրառման մեջ:

 
 
1/2677
bottom of page