top of page

Ոստիկանությունն ուղղակի վիճակագիր չպետք է լինի. Փաշինյան

  • 2 hours ago
  • 1 min read


Ընդհանրապես, ոստիկանությունը մեր երկրում կայացման և զարգացման տարբեր փուլեր է անցել, և պետք է ասել, որ ընդհանուր առմամբ (և ես դա արձանագրել եմ դեռ ընդդիմադիր գործունեություն ծավալելու ընթացքում), և ես ընդունել եմ միշտ էլ, որ ոստիկանությունը պետության ողնաշարն է, և այդ ողնաշարը միշտ պետք է ամուր լինի, և դա բոլոր քաղաքացիների շահերից է բխում։ Այդ մասին Ներքին գործերի նախարարությունում Ոստիկանության 108-րդ տարեդարձի առիթով կոլեգիայի հանդիսավոր նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ընդհանրապես ոստիկանության գործունեությունը գնահատելիս պետք է հիշենք այն ժամանակները, երբ Հայաստանը նոր-նոր անկախացել էր, Խորհրդային ոստիկանությունը, ըստ էության, արդեն անհասկանալի վիճակում էր, պարզ չէ՝ կար, չկար, քայքայված էր, քայքայված չէր... Պետք է հիշենք՝ այդ ժամանակները ինչ էր տեղի ունենում Հայաստանում. բացարձակ ամենաթողության մի վիճակ, մինչև այն պահը, երբ որ շատ մեծ քաղաքական ուշադրություն կդարձվեր ոստիկանության համակարգի կայացմանը, և դա մի շատ կարևոր շրջադարձային կետ էր մեր երկրում ընդհանրապես իրավակարգի և կարգուկանոնի պահպանման և ամրապնդման համար: Եվ, իհարկե, ոստիկանությունը ամեն փուլում զարգացման մի աստիճանի հասել է, բայց ամեն ժամանակ ունի իր առանձնահատկությունները և իր պահանջները: Էն ինչ որ մենք լավ ենք անում այսօր, բավարար չի կարող դիտվել վաղը չէ մյուս օրը, որովհետև փոխվում են ժամանակները, և փոխվում են մարտահրավերները։ Պարզ է, որ ինֆորմացիոն դարում շատ լուրեր մեծ անհանգստություններ են առաջացնում նաև հանցագործությունների հետ կապված։ Հիմա մարզերում էլ որ հանդիպումներ ենք ունենում, մարդիկ այդ մասին շատ խոսում են։ Բայց ինձ համար՝ որպես նախկինում լրագրությամբ զբաղված, այսինքն՝ ինֆորմացիոն հոսքերի մեջ գտնված մարդու, պարզ է, որ խնդիրը հետևյալի մեջ է. այսօր ցանկացած բան, որ տեղի է ունենում, մարդու առաջին ռեակցիան այն չէ, որ վերցնեմ ոստիկանություն կամ շտապօգնություն զանգեմ, ասում են՝ մի հատ նկարենք գցենք կա՛մ Ինստագրամ, կա՛մ Ֆեյսբուք, հետո նոր մնացած գործողությունները կանենք»,- նշեց վարչապետը։

 
 
1/2635
bottom of page