Թրամփը Լիբանանի նախագահին տեղեկացրել է, որ շուտով հրադադարը ուժի մեջ կմտնի
- 2 hours ago
- 1 min read

ԱՄՆ նախագահ Թրամփը Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունին տեղեկացրել է, որ շուտով հրադադարը ուժի մեջ կմտնի, հայտնել են Լիբանանի նախագահի գրասենյակից, գրում է ՏԱՍՍ-ը։
Լիբանանի և Իսրայելի միջև երեքշաբթի օրը Վաշինգտոնում կայանալիք բանակցությունները կկենտրոնանան բացառապես հրադադարի համաձայնագրի հասնելու վրա, «Ալ Ջազիրա»-ին հայտնել է լիբանանյան պաշտոնական աղբյուրը։
Աղբյուրի խոսքով՝ Բեյրութի դիրքորոշումը «հստակ է և հիմնված է հրադադարի հասնելու առաջնահերթության վրա», մինչդեռ Վաշինգտոնում Լիբանանի դեսպանի «պաշտոնական մանդատը սահմանափակվում է» բացառապես այս հարցի քննարկմամբ։
Աղբյուրը նշել է, որ առաջիկա հանդիպումը «նախապատրաստական բնույթի» է։ Նա ընդգծել է, որ «ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությունը Իսրայելի հետ բանակցություններին վկայում է այս գործընթացին ամերիկյան աջակցության մասին»։
Ավելի վաղ արաբական դիվանագիտական աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ Իսրայելի հետ հրադադարի նոր համաձայնագրի հասնելը Վաշինգտոնում կայանալիք լիբանանա-իսրայելական բանակցությունների առաջնահերթություններից է։




















