Ինձ համար Սամվել Շահրամանյանն ու Արթուր Օսիպյանը նույն կատեգորիայի մարդիկ են. գիտեք՝ մենք չգիտե՞նք Օսիպյանի և Ղարաբաղի իշխանության կապերի մասին. Նիկոլ Փաշինյան
- 2 days ago
- 1 min read

Ինձ համար Սամվել Շահրամանյանն ու Արթուր Օսիպյանը նույն կատեգորիայի մարդիկ են: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Որտե՞ ղ է Արթուր Օսիպյանը կռվել, որ եկել է Ղարաբաղի հարց է առաջ տանում, որտե՞ ղ է կռվել, նա պիտի ներողություն խնդրի: Գիտեք՝ մենք չգիտե՞նք իրա և Ղարաբաղի իշխանության կապերի մասին»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Արթուր Օսիպյանը մայիսի 18-ին ձերբակալվել է Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո։
Մայիսի 21-ին հայտնի դարձավ, որ Օսիպյանը 2 ամսով կալանավորվել է։ Նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):
Կալանավորվելուց հետո Օսիպյանը հայտնել է հացադուլի մասին:
Այնուհետև Օսիպյանի փաստաբանը հայտնել էր, որ Օսիպյանը հացադուլից դուրս չի գա այնքան ժամանակ, մինչև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն «փախած» անվանելու և իր արժանապատվությունը վիրավորելու համար ներողություն չխնդրի:




















