Փաշինյանն ինձնով խոցելի չի դառնում. նախորդ ընտրություններին ցուցակում հետ էի, սա մեր վերաբերմունքն է ԽԾԲ-ին. Հրաչյա Հակոբյան
- Dec 2, 2025
- 1 min read

Հակոբյանը հավելել է, որ չի ուզում զբաղվել ակտիվ քաղաքական գործունեությամբ, չնայած՝ կարելի է նաև դիտարկել, որ դա էլ մի փոքրիկ էլեմենտ է, վերաբերմունք ԽԾԲ-ին:
«Կարծում եմ՝ ես այսքան ժամանակ ապացուցել եմ, որ ինձնով խոցելի չի դառնում Փաշինյանը, որովհետև այնպիսի քաղաքական գործիչ չեմ, որով նա խոցելի կդառնա»,-նշել է նա:
Լրագրողների հարցին՝ ի՞նչ միջոցով է պատրաստվում Հրաչյա Հակոբյանը գումար վաստակել ապագայում, նա պատասխանել է, որ դեռևս չգիտի, բայց իր անձնական միջոցներով ու աշխատանքով, ինչպես մինչև պատգամավոր դառնալն էր:




















