top of page

Ուկրաինայի հակամարտnւթյան կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունների նոր փուլի անցկացման կոնկրետ ժամկետներ և վայրեր դեռևս չկան. Պեսկով

  • 1 hour ago
  • 1 min read


Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունների նոր փուլի անցկացման կոնկրետ ժամկետներ և վայրեր դեռևս չկան, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Շարունակության վերաբերյալ կոնկրետ ժամկետներ դեռևս չկան, և աշխարհագրության մասով կոնկրետ վայրեր նույնպես չկան», - ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինի և Թրամփի զրույցից հետո որևէ հստակություն հայտնվել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների շարունակության վերաբերյալ, երբ կարող է կայանալ հանդիպումների հաջորդ փուլը, և ինչպիսի հարթակներ են դիտարկվում դրա համար:

 
 
1/2579
bottom of page