Իսրայելը hարվածել է Իրանի Մարքազի նահանգի դպրոցին
- 2 hours ago
- 1 min read

Իսրայելը հարված է հասցրել Իրանի արևմտյան Մարքազի նահանգի Խոմեյն քաղաքի դպրոցին, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Fars գործակալությանը։
«Խոմեյնում գտնվող դոկտոր Հաֆեզիի դպրոցը հարվածի է ենթարկվել սիոնիստական վարչակարգի թշնամական գործողությունների հետևանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Գործակալության տվյալներով՝ հարձակման հետևանքով վնասվել են նաև դպրոցի շրջակայքի բնակելի շենքերը։ Բացի դպրոցից, ԱՄՆ-ը և Իսրայելը հարվածներ են հասցրել քաղաքի ուսումնական ճամբարին, առևտրի կենտրոնին և վարչական շենքին:




















