top of page

Հայաստանը չի լքելու ԵԱՏՄ-ն, հունիսի 7-ից հետո էլ որպես վարչապետ ես կլուծեմ բոլոր առկա հարցերը. Փաշինյան

  • 2 days ago
  • 1 min read


«Հայաստանը չի լքելու Եվրասիական տնտեսական միությունը»:

Այս մասին Կոտայքի մարզում եզրափակիչ հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ասել է, որ հունիսի 7-ից հետո կրկին վերադառնալու է Կառավարություն որպես ՀՀ վարչապետ ու լուծելու է ԵԱՏՄ-ում առկա բոլոր խնդիրները:

Վարչապետը հավելել է, որ ինքը ԵԱՏՄ երկու բարձրագույն մարմինների անդամ է ու ամեն ինչ անելու է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չօգտագործի ԵԱՏՄ-ն Հայաստանի դեմ։

«Այդպիսի հայտարարություններն անողները փորում են ԵԱՏՄ գերեզմանը»,- ասել է նա:

Փաշինյանը հայտարարել է նաև, որ ՀՀ-ն չի մնալու «մի դաշնակցի», «մի գազային խողովակի» հույսին՝ նկատի ունենալով գազի մատակարարման համաձայնագիրը խզելու մասին ռուսական կողմից հնչող սպառնալիքները:

 
 
1/2699
bottom of page