Պատրաստ ենք քննարկել ռազմավարական գործընկերներին «Իսկանդեր»-ներ տրամադրելու հարցը․ «Ռոսօբորոնէքսպորտ»
«Ռոսօբորոնէքսպորտ»-ը պատրաստ է Ռուսաստանի ռազմավարական գործընկերների հետ քննարկել ««Իսկանդեր»-ների ձեռքբերման հետ կապված գործարքների պայմանները, «Ինտերֆաքս»-ին ասել է ընկերության ղեկավար Ալեքսանդր Միխեևը՝ «Բանակ-2024» ֆորումի ժամանակ։
««Ռոսօբորոնէքսպորտը» այս համալիրի ձեռքբերման հայտեր է ստանում և պատրաստ է քննարկել ռազմավարական գործընկերներին «Իսկանդեր»-ներ տրամադրելու պայմանները՝ սեփական զինված ուժերը դրանցով համալրելուց հետո»,- ասել է Միխեևը։